Թուրքիան պատրաստակամ է հրթիռային համակարգեր գնել թե՛ Ռուսաստանից, թե՛ ԱՄՆ-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶենիթային հրթիռային Patriot համակարգեր ձեռք բերելու մասին Միացյալ Նահանգների առաջարկը չի ազդի Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 համակարգեր գնելու համաձայնության վրա: Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
«C-400-ի գործարքն ավարտվել է, առաջին մարտկոցները կմատակարարվեն 2019 թվականի հոկտեմբերին: Patriot-ի առաջարկը ոչինչ չի փոխի, քանի որ մենք դա չենք դիտարկում որպես այլընտրանք: Մենք կարող ենք ստանալ և՛ մեկը, և՛ մյուսը»,- ասել է նա:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



