Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նախկինում ոստիկանությունում հանցագործությունները թաքցնելու արատավոր պրակտիկա կար. ոստիկանապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին նշեց, որ գողությունների, մասնավորապես՝ բնակարանային գողությունների աճ գրանցվել է, բայց թույլատրելի նորմերի մեջ է, դինամիկ աճ է, որը վերահսկվում է:

Նա նշեց, որ դա մի քանի գործոնով է պայմանավորված, և նախ նկատեց, որ համաներումով պայմանավորված կան կրկնահանցագործություններ:

«Հանցավորության աճը պայմանավորված է նրանով, որ քաղաքացին վստահություն ունի դեպի ոստիկանությունը, Կառավարությունը և անգամ մանրուքի համար դիմում է, այսինքն՝ դիմելիությունն է աճել: Բացի դրանից, ոստիկանությունում արատավոր պրակտիկա կար թաքցնելու հանցագործությունները, քանի որ  տվյալ ստորաբաժանման ղեկավարը մտահոգված էր իր ցուցանիշների համար, որ իր վրա չխոսեն, ծառայողական քննություններ չլինեն: Ես կարող եմ մինչև տարվա վերջ ցույց տալ այնպիսի ցուցանիշներ, որ հանրությունը կզարմանա, որ նվազել են գողությունները, բացահայտումներն են աճել, բայց ես դա համարում եմ անթույլատրելի»,- ասաց նա:

Մասնավորապես, փոխոստիկանապետի տունը թալանելու վերաբերյալ ոստիկանապետն ասաց, որ թեև չի արդարանում, սակայն նախկինում եղել են դեպքեր, որ է՛լ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններ են թալանվել: «Բայց տեսե՛ք՝ ապացույցն է, որ ոստիկանը ձեզանից մեկն է, քաղաքացիներից մեկն է, այսինքն՝ այնպես չէ, որ ամեն մի ոստիկանի բնակարանի մոտ հավելյալ պահակակետ լինի: Հանցագործի համար ի՞նչ կապ ունի, թե ում բնակարանն է»,- ասաց նա և նկատեց, որ նախկինում նախագահի եղբոր  բնակարանը, վարչության պետի բնակարանը թալանվել են:

Հարցին, թե երբ է իրեն գեներալի կոչում տրվելու, Վալերիյ Օսիպյանը նշեց, որ գեներալի կոչումը շնորհվում է նախագահի կողմից, վարչապետի առաջարկությամբ: «Մոտ ինը տարի ես գնդապետ եմ և չեմ կարող ասել, թե երբ եմ ստանալու, թույլ տվեք կարծիք չհայտնել քանի որ ինձ հետ է կապված»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության միավորման առաջարկին, նա ասաց, որ չի կարող ասել՝ ինչպես կլինի այդ միացումը, բայց կարող է և իր բացասական կողմն էլ ունենալ:

«Երբ այդ քննարկումները լինեն, ես իմ տեսակետը կարտահայտեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե չգիտի՞, որ Գագիկ Ծառուկյանը թիկնազորով է շրջում, Վալերիյ Օսիպյանը այսպես պատասխանեց, որ հիմա` ոչ: «Նախքան ասֆալտին փռելը մենք կանխարգելիք աշխատանքներ ենք տանում, կա համապատասխան հանձնարարական, ով կընդունի, կընդունի, և մենք սկսելու ենք այդ գործընթացը: Եթե որևէ մեկը երկրորդ մեքենայով հայտնվի, իհարկե, ժողովրդի ասած, կփռենք ասֆալտին: Ով ուզում է լինի, բոլորին զգուշացված է»,- ասաց նա:

 

Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը