Wikileaks. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սմարթֆոնների տվյալները վերծանող սարք է գնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
PanARMENIAN.Net - Պետական և մասնավոր կազմակերպությունների գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծած WikiLeaks-ը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանատների գնումների ցանկերը:
Համաձայն դրանց, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանից պատվիրել է բջջային հեռախոսների տվյալներ վերծանող սարք:
Նշվում է, որ սարքը կարող է վերծանել բջջային հավելվածների տվյալները, գաղտնաբառերը, էլեկտրոնային հասցեի, հաղորդագրությունների և զանգերիի պատմությունը, բացահայտել կոնտակտները և այլն:
Սարքն իրականացնում է նաև օտարալեզու բովանդակության թարգմանություն:
Աղբյուրը հայտնում է նաև աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանատների իրականացրած 16,000 գնումների մասին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



