Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն մեր ժողովրդին, իմաստնություն՝ որոշում կայացնողներին. կհանդիպենք հունվարի 10–ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընդամենը մի քանի օրից կզրնգան բաժակները, բոլորս կլինենք բարի–բարի, ժպտուն–ժպտուն: Մի խոսքով, բոլորս լավը կլինենք: Որովհետև Ամանոր է, որովհետև գրեթե բոլորի սիրելի տոնն է: Այնպես լիներ, որ միայն Ամանորի տոներին այսպես բարի ու ժպտուն, հանդուրժող ու սիրող չլինեինք: Մի խոսքով՝ միայն Ամանորին չէ, որ լավը լինեինք: Սա համարենք ոչ միայն ցանկություն, այլև մաղթանք, այլև կոչ՝ բոլորս բոլորին, ամենքս մեզ: Չասենք, որ կյանքն իր սրբագրումներն է անում, որ կյանքի դժվարություններն ու հոգսերը խանգարում են մեր երազանքների ու մաղթանքների կյանքի կոչմանը: Այսպես, թե անպես, դա գիտենք բոլորս: Ուղղակի փորձենք ապրել այնպես, որ տարվա ամեն մի օրը նման լինի Ամանորի մեր տրամադրությանը:

Ամանորը յուրաքանչյուրիս համար նաև մի փոքր հետ նայելու, անցած ևս մեկ տարին ամփոփելու, լավն ու վատը, կորուստներն ու ձեռքբերումները կշեռքի նժարին դնելու հնարավորություն է: Ահա պատմություն է դառնում ևս մեկ տարի՝ 2018 թվականը: Եթե մեկ բառով ամփոփելու լինենք, ապա այն բուռն տարի էր՝ բոլոր առումներով, ի սկզբանե: Արդյունքների մասին հարկ կլինի խոսել գուցե տարիներ անց: Հիմա ուղղակի արձանագրենք՝ ինչ ունեցանք, ինչ տարի, ինչ օրեր, ինչ ժամեր ապրեցինք... Արձանագրենք որպես կայացած փաստ ու ընդամենը ցանկանանք, որ երբեք, ոչ մի պարագայում, ոչ մի վայրկյան չափսոսանք մեր ապրած կյանքի, մեր անցած օրերի, մեր քայլերի համար: Պարզապես չափսոսանք ու վերջ:

Մենք էլ մեր ընթերցողների հետ փորձեցինք մեր առաքելությունը կատարել՝ առաջին հերթին ձգտելով բացարձակ ազնվության: Ազնվության մեր ընթերցողների առջև, բայց առաջին հերթին՝ մեր խղճի, մեր համոզմունքների, մեր արժանապատվության առջև: Որքանով ստացվեց 2018–ին, դատեք ինքներդ: Շնորհակալ ենք մեր ընթերցողներին, մեր բոլոր գործընկերներին, շնորհակալ ենք բոլոր մասնագետներին, փորձագետներին, գործիչներին, որոնց օգնությամբ փորձեցինք վերլուծել, հասկանալ, ընկալել ու արձանագրել: Շնորհավոր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը: Բոլորիս մշտամնա հոգեկան անդորր, ջերմություն, սեր, բարություն ու հանդուրժողականություն: Խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն մեր ժողովրդին, իմաստնություն՝ որոշում կայացնողներին:

Կհանդիպենք: Կհանդիպենք արդեն 2019 թվականին: Մեր հաջորդ համարը կլինի հունվարի 10–ին:

 «Փաստ» օրաթերթի խմբագրակազմ

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ