Պուտինը և Փաշինյանը կքննարկեն «երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում քննարկելու են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները և փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստանում Է գտնվելու աշխատանքային այցով: Պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



