Սաակաշվիլին առաջարկել է Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին հանգիստն անցկացնել Օդեսայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով և պայմանավորվել է ուկրաինացի գործարարների հետ, որ տուժած ընտանիքների երեխաները հանգիստն անցկացնեն Օդեսայում, հաղորդում է ria.ru-ն:
«Մենք շատ անհանգստանում ենք Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների առիթով և շատ ենք մտածել՝ ինչպես օգնել նրանց: Տեղի գործարարների խմբի հետ որոշել ենք, որ աղետի պատճառով տուժած ընտանիքների երեխաները կարող են ողջ ամառ հանգստանալ Օդեսայում՝ լավագույն պայմաններում»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով 19 մարդ է մահացել, մոտ 300 հոգի ստիպված է եղել լքել տները: Բնակելի տների մի մասն ավերվել է, իսկ մի մասը վերականգնման անհրաժեշտություն ունի:



