Թուրքիայի նախագահականը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահականը կրկին մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Թուրքիայի նախագահականը Փայլանից բացի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել մեջլիսի ևս 7 պատգամավորների համար:
8 պատգամավորներից 6-ը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից են, իսկ 2-ը՝ իշխող «Արդարություն և զարգացում» և երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություններից:
Միջնորդությունն ուղարկվել է Թուրքիայի մեջլիսի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որի հաստատումից հետո կուղարկվի Արդարադատության նախարարություն:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



