Գերմանիայում սուրբծննդյան նվերներից դժգոհ տղան ոստիկանություն է կանչել
ԼԱՅՖԳերմանական Ցետել քաղաքի բնակիչ 9-ամյա տղան ոստիկանություն է կանչել քանի որ իրեն դուր չեն եկել Սուրբ ծննդյան կապակցությամբ ստացած նվերները: Այդ մասին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Նշվում է, որ ոստիկանները կանչով տուն են եկել, որտեղ նրանց շատ զայրացած տղան էր սպասում: Իրավապահները համեմատել են նրա ցանկալի նվերների ցուցակը տոնածառի տակ դրված նվերների հետ, և չեն գտել ոչ մի համընկնում. գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NDR-ին:
Ի վերջո ոստիկաններին հաջողվել է հաշտեցնել տղային ընտանիքի հետ: Նրանք բացատրել են տղային, որ Սանտա Կլաուսը շատ ծեր է և, հավանաբար, շփոթել է նվերները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



