«Երկնագույն լուսին» ադամանդը Ժնեւի աճուրդում վաճառվել է 48 մլն դոլար ռեկորդային գումարով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSotheby's-ի կողմից Ժնեւի աճուրդում դրված հազվագյուտ երկնագույն ադամանդը վաճառվել է 48,26 մլն դոլարով՝ այդպիսով գերազանցելով թանկարժեք քարի համար աճուրդում վճարված գնի համաշխարհային ռեկորդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Blue Moon («Երկնագույն լուսին») անվանված քարը նախնական կարգով գնահատվել էր 35-55 մլն դոլար: Ադամանդի գինը գերազանցել է նախորդ համաշխարհային ռեկորդը, որը պատկանում էր Graff Pink վարդագույն ադամանդին, որն աճուրդում վաճառվել է 46,158 մլն դոլարով:
Blue Moon ադամանդի քաշը 12,03 կարատ է, այն պատրաստվել է 29,6-կարատանոց ալմաստից, որն անցյալ տարի հայտնաբերվել է հարավաֆրիկյան «Կուլինան» նշանավոր հանքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



