Ինչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ռուսական օրակարգի հարցերի լայն շրջանակ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հիշեցնենք, որ քիչ անց Մոսկվայում կկայանա Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:



