«Ինտերը» պատժվեց ֆանատների ռասիստական վանկարկումների համար
ՍՊՈՐՏԻտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պատժել է Միլանի «Ինտերին» «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության 18–րդ տուրի խաղում ֆանատների ռասիստական վանկարկումների համար, հաղորդում է Football Italia–ն։
«Ինտերը» երկու տնային հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների։
«Ինտերի» ֆանատները ռասիստական բնույթի վիրավորանքներ էին թույլ տվել «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիի հասցեին, որը վերջնամասում կարմիր քարտ էր ստացել։ «Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պահանջել էր դադարեցնել խաղը։ Մարզիչը խաղից հետո հայտարարել էր, որ Կուլիբալիի կարմիր քարտը պայմանավորված էր ֆանատների ազդեցության հետեւանքով նրա նյարդային վիճակով։
«Ինտերը» «Նապոլիին» հաղթել էր 1։0 հաշվով։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



