Ոսկեվազում գազի կաթսայի արտահոսքից թունավորման դեպք է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 26-ին, ժամը 06.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում գազով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Ոսկեվազ գյուղի 3 բնակչուհիներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, վերջիններս գտնվելով իրենց տանը, գազի կաթսայի արտահոսքից վատ են զգացել և դիմել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



