Դմիտրի Պեսկովը հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցությունների ակտիվացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցություններն ակտիվանալու են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այս հարցին երեկ անդրադարձ եղել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել գազի շուրջ խոսակցությունը, որովհետև մինչև երեկ մենք չենք կարողացել արձանագրել ակտիվ բանակցություններ «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև»,- ասել է Պեսկովը:
ՌԻԱ նովոստի գործակալությունը նաև հայտնում է, որ Հայաստանին գազի մատակարարման հարցը Սանկտ Պետերբուրգում քննարկել են «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



