Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վերջին բնակիչը» կտարբերվի Արցախի մասին պատմող մյուս ֆիլմերից. Ռեժիսոր Ջիվան Ավետիսյան

ԼԱՅՖ

Style.news.am-ը գրում է.

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն անցյալում են։ Ֆիլմը գտնվում է հետարտադրական փուլում  ու հանրության դատին կհանձնվի 2016 թվականին։ Հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին պատմող այս ֆիլմի նկարահանումների, դերասանական կազմի և այլնի մասին զրուցեցինք Ջիվան Ավետիսյանի հետ։

-Պրն. Ավետիսյան, «Վերջին բնակիչ»-ը թվով Ձեր ո՞րերորդ աշխատանքն է ու ինչո՞վ է այն տարբերվում Արցախի մասին պատմող մյուս ֆիլմերից:

Արցախի  հետ  առնչություն  ունեցող  ֆիլմեր, անշուշտ, ունեցել  եմ` «Ղարաբաղ`Թաքնված Գանձ»,  «Ճանապարհ Դեպի…»  եւ այլն, որոնք  եղել են վավերագրական  կամ  կարճամետրաժ: Իմ գեղարվեստական  լիամետրաժ  ֆիլմերը երկուսն են` «Թևանիկը» և  «Վերջին  բնակիչը», որը հետարտադրական փուլում է գտնվում: Ճիշտ է երկու ֆիլմերի իրադարձությունների ժամանակաշրջանը և վայրը նույնն են, բայց իրենց ասելիքով, գաղափարով, պատմությունով նրանք իրարից շատ տարբեր են:

- Այս ֆիլմի դերասանական կազմը տարբերվում է Ձեր մյուս ֆիլմերի դերասանական կազմերից: Ինչպե՞ս որոշեցիք ներգրավել հանրահայտ արտասահմանյան դերասանների: Նրանք կարողացա՞ն վերապրել ու ներկայացնել այն, ինչ ապրել ու տեսել է հայ ժողովուրդը:

Իհարկե  այլազգի  դերասանի համար դժվար է վերապրել այն հոգեվիճակը, որով ապրել է հայը՝ 1988-89 թվակններին: Բայց ֆիլմի աշխատանքներին մասնակից դարձած  դերասանների բարձր պրոֆեսիոնալիզմը և մարդկային որակները թույլ տվեցին շատ  հեշտությամբ հաղթահարել այդ խնդիրը: Նրանք կարողացան վերապրել ֆիլմի հերոսների  կյանքը, ստեղծել նրանց հավաստի կերպարները: Այդպիսի ստեղծագործական կազմի հետ հաջողված աշխատանքը երաշխիք է, որ ֆիլմը կընկալվի եւ կսիրվի նաեւ օտար հանդիսատեսի կողմից:

-Ինչպիսի՞ արձագանքներ եղան արտասահմանյան դերասանների կողմից, տպավորվա՞ծ էին։

Իհարկե յուրաքանչյուրի կողմից արձագանքը յուրովի  էր, բայց առաջին խթանիչը`ֆիլմի  պատմությունն էր,  որը  նրանց հավանությանն արժանացավ և սիրվեց բոլորի կողմից: Սա գլխավորն է, իսկ մնացյալ խնդիրները կապված տարբեր լեզուներով հաղորդակցության, կազմակերպչական, ֆինանսական եւ այլ դժվարությունների հետ, չնայած մեծ դժվարությամբ, բայց հաղթահարելի են: Դերասանները շատ սիրեցին եւ կապվեցին Արցախի մարդկանց, բնությանը, իրենց գործը բծախնդրորեն կատարող աշխատակազմի անդամներին:

-Ֆիլմի կոմպոզիտորը բոլորի կողմից սիրված, հանրաճանաչ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանն է։ Ինչպե՞ս ծնվեց հենց նրա հետ համագործակցելու գաղափարը, ու՞մն էր մտահղացումը:

Բնական է, որ ունենալով ֆիլմի սցենարը՝ ես մտովի պատկերացնում էի ֆիլմի ամբողջ ընթացքը, տեսնում դերասաններին` իրենց կերպարներով, ֆիլմի կադրերը, դրվագները, նկարահանումների ընթացքը: Ես տեսնում էի պատմությունը եւ դրան ուղեկցող երաժշտությունը, որ իմ պատկերացումով անպայման պետք է Սերժը գրեր: Մեր համագործակցությունը ստացվեց, որի համար անչափ ուրախ եմ:

-Հաճախ եք նշում, որ Արցախի մասին պետք է շատ ֆիլմեր ստեղծվեն։ Ձեր կարծիքով այդ ֆիլմերը ծառայու՞մ են իրենց նպատակին:

Յուրաքանչյուր  ռեժիսոր,  ֆիլմարտադրող,  ինքն է  որոշում, թե  ինչ նպատակի  կծառայի  իր  ֆիլմը: Ես կարծում եմ, որ ֆիլմն առաջին հերթին բարձրարժեք արվեստի գործ պետք է լինի: Այս դեպքում մնացած բոլոր նպատակները հասանելի են: Հույս եմ փայփայում, որ «Վերջին բնակիչը» ֆիլմն իր ասելիքով, իր պատմությամբ կգրավի մարդկանց սրտերը:

-Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են: Հետ հայացք գցելով՝ ինչպե՞ս կնկարագրեք այդ օրերը, որոնք անցկացրիք Արցախում։

Դժվարին օրեր էին, շատ լարված, բայց նաեւ շատ հետաքրքիր բոլորիս համար: Ուզում եմ  նշել, որ ֆիլմի նկարահանումներն իրականացան շնորհիվ մեր սրտացավ պրոդյուսերների`  Մասիս  Բաղդասարյանի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն`Գեւորգ Գեւորգյանի  գլխավորությամբ, լիտվական «Արտբոքս»  ֆիլմարտադրող ընկերության պրոդյուսեր` Կեստուտիս Դրազդաուսկասի գլխավորությամբ: Նրանց  վստահության և հավատի շնորհիվ է,  որ  կարողացա իմ շուրջը հավաքել այսպիսի հզոր թիմ: Շատ շնորհակալ եմ ԼՂՀ կառավարությանը: Մեզ օգնել են նաև «Փյունիկ» հիմնադրամը, «Դոմինո» ընկերությունը:

Լիբանանի ամերիկյան համալսարանից նույնպես մասնակցել են նկարահանման աշխատանքներին: Ֆիլմին աջակցել են  մի շարք  այլ կազմակերպություններ, որոնց  մասին,  հանդիսատեսը, հանրությունն անպայման կտեղեկանա:

- Ֆիլմը դեռ հանրության դատին չի հանձնվել, սակայն արդեն իսկ նրա մասին շատ է խոսվում՝ մասնավորապես ֆիլմի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն անցնում է 11000-ը: Ինչպիսի՞ արդյունք եք կանխատեսում հետագայի համար ու ի՞նչ կտա ֆիլմն իր հանդիսատեսին:

Այո, «The Last Inhabitant» կոչվող ֆիլմի ֆեյսբուքյան էջում մենք տեղեկացնում ենք  «Վերջին  բնակիչը» ֆիլմի աշխատանքների ընթացքի մասին: Ձեր նշած ցուցանիշը հաստատում է,  որ ունենք  բավականին մեծ թիվ կազմող հետևորդներ: Կարծում եմ ոմանց հետաքրքրում է ֆիլմի  թեման, ոմանց  դերասանները, ոմանց պատմությունը, ոմանց էլ միգուցե  մեր  աշխատանքը: Ամեն դեպքում շատ ուրախալի է, որ այս կարճ ժամանակում ֆիլմը հասցրել է հետաքրքրություն առաջացնել մարդկանց մեջ: Հուսով եմ, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը  կսիրվի թե  Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս: Իսկ թե ինչ կտա ֆիլմը  հանդիսատեսին`կարող է ասել միայն հանդիսատեսը ֆիլմը դիտելուց հետո:

Զրուցեց՝ Շուշան Պողոսյանը

 

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները