Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, տուժածների վիճակը ծանր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»գործակալությանն ասել է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Ձյան հաստ շերտի տակից դուրս բերվածներից մեկը մահացել է հիվանդանոցում:
Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան՝ Մնոգովերշիննիյ գյուղում շահագործվող բաց լեռնահանքում: Գյուղում 3 ձնահյուս է տեղի ունեցել, որոնցից երկուսը ծածկել են մարդկանց, իսկ երրորդն արգելափակել է ճանապարհը: Ճշտված տվյալների համաձայն՝ ձնահյուսի տակ է մնացել 10 մարդ: Ութին արդեն գտել են, նրանցից մեկը՝ մահացած: Մյուսների վիճակը ծանր է:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



