Ոստիկանները բացահայտել են ավտոտնակներից կատարված գողությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 31-ին Դավիթաշենի 4-րդ թաղամասի ավտոտնակներից մարտկոցներ, գազի բալոն, ձայնարկիչ, պերֆերատոր ու էլեկտրական սղոցներ էին գողացել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների հետ, դեկտեմբերի 21-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու 1 հասցեից բերման են ենթարկել Շրջանային փողոցի բնակիչ Վոլոդյա Գ-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



