Հեռուստասերիալների հայտնի դերասանը Lexus-ը վարել է ոչ սթափ վիճակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, նոյեմբերի 11-ի կեսգիշերին ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են հեռուստասերիալների ճանաչված դերասան Նիկոլայ Եղիազարյանի Lexus մակնիշի 68 NR 888 համարանիշի մեքենան եւ պարզել, որ նա ոչ սթափ վիճակում է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Նիկոլայ Եղիազարյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության եւ պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած վիճակում), ինչի համար էլ նրա Lexus -ը տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Նախկինում եւս նրա մեքենան հանգրվանել է ՃՈ պահպանվող հատուկ տարածքում, երբ մեքենան վարել էր` չունենալով վարորդական իրավունք, իսկ Ծաղկաձորում էլ վթարի էր ենթարկվել:
Նշենք, որ Նիկոլայ Եղիազարյանը հանրությանն առավել հայտնի է որպես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Ֆելո եւ «Շփացած խելագարներ» հեռուստասերիալի Պաշ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



