Կիպրոսի ափերի մոտ նավթատար լցանավ է այրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիպրոսի ափերի մոտ այրվել է մալթայական ATHLOS նավթատար լցանավը, անձնակազմից 5 մարդ վիրավորվել է, հաղորդում է РИА Новости-ն:
Լցանավը ծով է դուրս եկել դեկտեմբերի 29-ի առավոտյան՝ ուղևորվելով դեպի Հունաստանի Ասպրոպիրգոս նավահանգիստ: Անձնակազմը բաղկացած է եղել 17 հոգուց, որոնցից 7-ը հույն են, 9-ը՝ հնդիկ և մեկը՝ վրացի:
Հայտնի է, որ տախտակամածին վտանգավոր բեռ չի եղել. այն բեռնաթափվել է Կիպրոսի Լարնակի նավահանգստում:
Անձնակազմի անդամներին փրկելու, հրդեհը մարելու և նավթի՝ դեպի ծով հնարավոր արտահոսքը կանխելու նպատակով դեպքի վայր են ժամանաել առափնյա հսկողության նավերը և հրշեջների թիմ:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Կրակը լիովին հսկողության տակ է:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



