Թուրքիայում սպանվել է բոդիբիլդինգի չեմպիոնուհին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում սպանվել է բոդիբիլդինգի չեմպիոնուհին։ Hurriet-ը հայտնում է, որ 31-ամյա կուլտուրիստուհի Պինար Չոբանին, ով մի քանի ազգային եւ միջազգային տիտղոսներ ուներ, կրակոցով սպանել է նրա 38-ամյա ընկերը՝ Ֆերհան Սարիչամը։ Դեպքը տեղի է ունեցել վերջինիս տանը՝ Իզմիրում։
Այնուհետեւ Սարիչամը զանգել է իր քեռուն, խոստովանել սպանությունը եւ հրաժեշտ տվել՝ մինչ նորից կքաշեր ձգանը եւ ինքնասպանություն կգործեր։ Հարեւանների վկայությամբ՝ զույգը ավելի քան երկու տարի միասին էր ապրում եւ հաճախ բարձր վիճում էր։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



