Ֆիրմինոն ամենաարդյունավետ բրազիլացին է Պրեմյեր լիգայի պատմության մեջ
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն Անգլիայի առաջնության 20-րդ տուրում Լոնդոնի «Արսենալին» խփած երեք գոլի շնորհիվ դարձավ Պրեմյեր լիգայի պատմության մեջ ամենաարդյունավետ բրազիլացին: «Լիվերպուլը» հաղթել էր 5:1 հաշվով:
Ֆիրմինոն Պրեմյեր լիգայում խփել է 43 գոլ: Նա շրջանցեց Ֆիլիպե Կոուտինյոյին, որը «Լիվերպուլի» կազմում խփել է 41 գոլ:
Ֆիրմինոն Ռոբինյոյից («Մանչեսթեր Սիթի») եւ Աֆոնսո Ալվեսուից («Միդլսբրոու») հետո երրորդ բրազիլացին է, որը հեթ-տրիկի հեղինակ է դառնում Պրեմյեր լիգայում:
27-ամյա Ֆիրմինոն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2015թ. ամռանը գերմանական «Հոֆենհայմից» 41 միլիոն եվրոյով: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 20 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը: