Կոտայքի մարզում հայրը հրացանը մաքրելիս պատահաբար կրակել է 9-ամյա դստեր վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 9-ամյա Լիաննա Գ.-ն՝ «աջ նստաթմբի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:
Ոստիկանները պարզել են, որ Լիաննա Գ.-ն հրազենային վնասվածք ստացել է իրենց տանը, երբ հայրը՝ 41-ամյա Հայկ Գ.-ն, տան հյուրասենյակում իր անվամբ գրանցված «ՄՌ -155» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը մաքրելիս է եղել, ու պատահաբար կրակելու հետևանքով երեխան վնասվածք է ստացել:
Փաստի առթիվ տարածքի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են հրացանը, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



