Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Քոչարյանը՝ գազի գնի դիմաց» գործարքն ուժի մեջ է. Գագիկ Համբարյան

ԲԼՈԳ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

««Քոչարյանը՝ գազի գնի դիմաց» գործարքն ուժի մեջ է Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ 2019 թ-ին Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, որը մեծ խնդիրներ կարող է առաջացնել Երևանի համար, քանի որ Հայաստանին ոչ ոք չի երաշխավորել, որ ապագայում գնի ճշգրտման, ասինքն, եթե գազի գինը թանկանա, այն հետին թվով չի լինելու, որի արդյունքում Հայաստանը մեծ պարտքեր կկուտակի "Գազպրոմ"-ի առաջ...  Պաշտոնական Մոսկվան Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ցույց տվեց, որ ՌԴ նախագահը գազի գինը Հայաստանի համար պայմանավորում է իր ընկերոջ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի, իսկ ավելի ճիշտ է ասել, ազատության հետ... Դա է վկայում Ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքները և բարեմաղթանքները Քոչարյանին, որը Պուտինն արեց Փաշինյանի հետ հանդիպումից մի քանի ժամ անց... Դա մեսիջ էր Հայաստանի իշխանություններին, որ Մոսկվան իր "ընկերներին" դժվարության մեջ չի թողնում...  Կրեմլը պարզ գործարք է արել Փաշինյանին՝ գազի գինը Քոչարյանի դիմաց, որը չի էլ թաքցնում... Մոսկվան մինչև հիմա ըմբռնումով է մոտեցել Փաշինյանի հակաքոչարյանական քայլերին, քանի որ Հայաստանի գործող իշխանություններին պետք էր հասարակությանը ցույց տալ իր "դուխով" լինելը հեղափոխությունից հետո՝ և՛ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից, և՛ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ... Փաշինյանի համար անհրաժեշտ այդ երկու կարևոր գործընթացներն ավարտվել են և պաշտոնական Մոսկվան սպասում է Փաշինյանից կոնկրետ քայլեր, որոնք կգոհացնեն նաև իրեն, քանի որ մինչև հիմա գոհ է մնացել միայն Փաշինյանը...  Չի բացառվում, որ Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպման ժամանակ ՌԴ իշխանությունները ժամանակ են տվել Հայաստանի իշխանություններին՝ Ամանորի և Սուբր Ծննդյան տոներից հետո կոնկրետություն մտցնել Քոչարյանի կարգավիճակի վերաբերյալ, քանի որ Մոսկվայի համբերությունն անսահման չէ... Հենց դրանով էր պայմանավորված Քոչարյանի պաշտպանների բողոքի նշանակումը Վճռաբեկ դատարանում 2019 թ-ի հունվարի 9-ին... Վճռաբեկ դատարանի այդ օրվա որոշումից շատ բան է կախված հայ-ռուսական հարաբերություններում, հատկապես Հայաստանին 2019 թ-ին մատակարարվող գազի գնի վերաբերյալ...  Ռուսաստանը մինչև հիմա Փաշինյանի հետ բանակցություններում օգտագործում էր դիվանագիտական "լեզուն", սակայն վերջին հանդիպմանը կիրառեց նաև "փափուկ ուժի" քաղաքականությունը...  Հ.Գ.Համացանցում մեծ թիվ են կազմում «Թող գազը թանկացնեն,բայց մենք ինքնիշխան կմնանք» կարգախոսով առաջնորդվողները...Հետաքրքիր է,ի՞նչ են հասկանում ինքնիշխան ասելով...Եթե այն,որ Ռուսաստանից լիակատար ամկախ լինելն է,ապա վայ հայրենասեր "դուխովիկներին" ասեմ, որ դա ուտոպիա է.. Ցավով պետք է նշեմ, որ 1991 թ-ից ի վեր Հայաստանն ինքնիշխան չի եղել... Միայն այն, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը մեր հանրապետության տարածքում տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմաբազան է, դրա վառ օրինակն է... Այդ բազայի կարևորությունը միշտ ընդգծել են Հայաստանի բոլոր նախագահները և ներկայիս վարչապետը... Կրկին ցավով նշեմ, որ Մոսկվան ավելի մեծ լծակներ ևս ունի Հայաստանի վրա ներգործելու համար... Միայն ՌԴ-ում բնակվող և արտագնա աշխատանքի մեկնող մեր մի քանի միլիոն հայրենակիցների համար խնդիրներ ստեղծելը սոցիալական պայթյուն կարող է առաջացնել Հայաստանում...» 

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա