Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե էլեկտրասյանը. վարորդը հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 31-ին՝ ժամը 06:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 8 կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



