Իսպանիայի ոստիկանությունը կալանավորել է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խոշոր խմբի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսպանիայի ոստիկանությունը հայտարարել է Ջիբլարթարի նեղուցում երկու գործողությունների արդյունքում 3,25 մետրիկ տոննա հաշիշ առգրավելու մասին, փոխանցում է Associated Press-ը։
Հայտարարությունում նշվում է, որ այդ գործողությունների արդյունքում 42 հոգի է կալանավորվել եւ ոչնչացվել է մի խումբ, որը ենթադրաբար Իսպանիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի միջեւ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խոշոր բանդաներից մեկն է։
Առգրավվել են նաեւ բանդայի տրամադրության տակ գտնված 5 նավեր եւ 5 ավտոմեքենա։
Հանցագործների ազգային պատկանելիության եւ գործողությունների անցկացման հստակ ժամանակի մասին չի նշվում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



