Լոնդոնում սպանության փորձի կասկածանքով երեկույթի 39 մասնակցի են կալանավորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնում երեկույթի 39 մասնակցի կալանավորել են մի տղամարդու նկատմամբ սպանության փորձի կասկածանքով, որին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է BBC-ն։
Տղամարդուն դանակի վնասվածքներով հայտնաբերել են Լոնդոնի արեւմուտքում՝ Համմերսմիթ շրջանի փողոցներից մեկում։ Դա տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը ժամը մոտավորապես 1-ին։
Լոնդոնի ոստիկանության հայտարարության համաձայն՝ այս մարդուն տղամարդկանց եւ կանանց խումբ է հետեւել, մինչեւ որ նրանց միջեւ ծածկռտուք է եղել խանութում։
Հետապնդողների խումբը պարզվել է մի երեկույթի այցելուներ են եղել։ Ոստիկանությունը փորձել է նրանց հարցաքննել, սակայն նրանք հրաժարվել են, որից հետո 39 հոգու կալանավորել են։
Նրանք բոլորը շարունակում են մնալ ոստիկանությունում, քննությունը շարունակվում է։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



