Վրաերթ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում. տուժածը հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհին, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կ. Շ.-ին (ծնված 1964 թ.):
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Կ. Շ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



