Խաղաղ օվկիանոսում մեքենաներ փոխադրող նավն այրվում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայից Հավայան կղզիներ ուղեւորվող մեքենաներ փոխադրող նավն այրվում է, անձնակազմը պատրաստվում է լքել այն: Այս մասին հայտնում է Hawaii News Now-ն՝ վկայակոչելով ԱՄՆ առափնյա պահակախմբին:
Պանամայի դրոշով Sincerity Ace նավը Հավայան Օախու կղզուց երկու հազար մղոն (ավելի քան 3,5 կմ) հեռավորության վրա է գտնվում:
Մոտ 200 մետր երկարությամբ նավի անձնակազմը կազմված է 21 նավատուց: Հաղորդվում է, որ նավաստիներից 4-ն արդեն տեղափոխվել են փրկարարական լաստանավ, մնացածը պայքարում են կրակի դեմ:
Sincerity Ace-ին օգնության է հասել ԱՄՆ առափնյա պահակախմբի HC-130 Hercules ինքնաթիռը, ինչպես նաեւ աղետի գոտում գտնվող կոմերցիոն նավերը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



