Թրամփը մինչև չորս ամիս կերկարաձգի Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերում. Ney York Times
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է չորս ամսով հետաձգել ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից։ Այս մասիին հայտնում է The New York Times-ը` Սպիտակ տան իր աղբյուրների հղումով։
Այդ աղբյուրների համաձայն` Իրաք չհայտարարված այցի ընթացքում նա գաղտնի զրույց է ունեցել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորմանն դեմ պայքարող Inherent Resolve–ի հրամանատար Փոլ Լակամերի հետ։
ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ամերիկացի զինվորականները առնվազն չորս ամիս կմնան և Սիրիան կլքեն հետևելով անվտանգության բոլոր կանոններին։
Վաշինգտոնն ԻՊ–ի դեմ Իրաքում ռազմական գործողություն էր սկսել 2014 թվականի հունիսից, իսկ Սիրիայում` սեպտեմբերից։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



