Մեսսին՝ Եվրոպայի 2018 թվականի լավագույն ռմբարկու
ՍՊՈՐՏԼիոնել Մեսսին հաղթել է Կրիշտիանու Ռոնալդուի և Ռոբերտ Լևանդովսկիի հետ մրցակցությունում և դարձել Եվրոպայի 2018 թվականի լավագույն ռմբարկու: Տեղեկացնում է UEFA-ի պաշտոնական կայքը:
Արգենտինացին դարձել է 51 գոլի հեղինակ՝ 54 խաղում: Երկրորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է, ով 53 խաղում իր հաշվին է գրանցել 49 գոլ:
Եռյակը եզրափակում է Ռոբերտ Լևանդովսկին: Լեհ հարձակվողը 56 խաղ է անցկացրել՝ դառնալով 46 գոլի հեղինակ:
Մեսսին 50 և ավելի գոլ է խփում վերջին 9 մրցաշրջաններից 8-ում:
Նախորդ տարի լավագույն ռմբարկու էր ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ով 52 խաղ էր անցկացրել ու դարձել 56 գոլի հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



