«Չելսին» հայտնել է ռեկորդային շահույթի մասին
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսին» ներկայացրել է 2017/18թթ. մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունն ու ակումբի ռեկորդային եկամուտը, փոխանցում է ակումբի կայքը:
Անգլիական ակումբի եկամուտը 397 միլիոն եվրոյից հասել է 487 միլիոնի (աճելով 22,7 տոկոս): «Չելսին» առաջին անգամ է հատում 400 միլիոն ֆունտ ստերլինգի (440 միլիոն եվրո) սահմանագիծը:
Ֆուտբոլիստների՝ 124 միլիոն եվրոյի վաճառքի շնորհիվ «Չելսիի» մաքուր շահույթը կազմել է 68,1 միլիոն եվրո, ինչը եւս ռեկորդ է ակումբի պատմության մեջ:
Հեռարձակումների իրավունքից ստացած եկամուտը 45,8 միլիոն եվրոյից աճել է մինչեւ 224 միլիոնի: Դա հիմնականում պայմանավորված է Չեմպիոնների լիգա վերադարձով:
Ներկայացված տվյալները լիովին համապատասխանում են ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



