Արմավիրի մարզում կիասակառույց շինության մեջ հայտնաբերվել է 69-ամյա տղամարդու կիսաայրված դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի կիսակառույց շինություններից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարները 1 մարտական հաշվարկով։
Ոստիկաններն ու փրկարարները նշված շինության մեջ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 69-ամյա Խաչատուր Պողոսյանի կիսաայրված դին։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանից։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



