Արսենալը տարին սկսեց Ֆուլհեմի նկատմամբ հաղթանակով
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Արսենալն» այսօր հյուրընկալեց «Ֆուլհեմին» և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։
Ունայ Էմերիի սաներից մեկական գոլով աչքի ընկան Գրանիտ Ջական, Ալեքսանդր Լակազետը, Աարոն Ռեմսին և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Աբուբակար Կամարան։
Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Ֆուլհեմը» մնաց 14 միավորով 19-րդ տեղում։
Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել ոտնաթաթի վնասվածքից և հայտավորված չէր խաղին։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



