27-ամյա երիտասարդի սպանության գործով կա մեղադրյալ. հայտարարվել է հետախուզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզում դեկտեմբերի 31-ին 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է: Այս մասին NEWS.am-ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գործով կա մեղադրյալ, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումն ու հայտարարվել է հետախուզում»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Պարզվել է, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գեւորգյանն էր, որը մահացու հրազենային վնասվածքն ստացել է Մաշտոցի փողոցի 33 հասցեում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



