ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած դաղստանցու նկատմամբ համաներում կիրառվեց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող 25-ամյա դաղստանցու նկատմամբ համաներում է կիրառվել:
Ըստ մեղադրանքի՝ երիտասարդը, գտնվելով Թուրքիայի Հանրապետությունում, 2016թ. ձեռք բերելով իր լուսանկարով, սակայն Ռուսլան Կադիշեւի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագիր, 2018թ. փետրվարի 13-ին Մոմբասա-Դուբայ-Երեւան չվերթով ժամանել է Հայաստան եւ առանց սահմանված փաստաթղթերի ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն բռնվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ ՍԶ աշխատակիցների կողմից:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը համաներում է կիրառել մեղադրյալի նկատմամբ եւ քրեական գործի վարույթը կարճել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



