Ստամբուլի ափերի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել նավի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲոսֆորի նեղուցում հրդեհ է բռնկվել բեռնատար նավի վրա, դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Փենդիք շրջանի ափերի մոտ, այս մասին գրում է թուրքական DHA գործակալությունը:
Նշվում է, որ հրդեհի բռնկման պահին նավում գտնվել է 15 մարդ, փրկարարներին հաջողվել է շտապ տարհանել բոլորին:
Հայտնի է, որ նավը Թուրքիա է ժամանել Տոգոյի Հանրապետությունից:
Գիշերը բռնկված կրակը հաջողվել է մարել միայն առավոտյան, այժմ իրավիճակը վերահսկողության տակ է: Հրդեհի պատճառները հայտնի չեն:
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



