Երեւանում «Դերժավա» ՍՊԸ-ի 29-ամյա մենեջերը վրաերթի է ենթարկել երեխաների. նրանք քույր ու եղբայր են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, հունվարի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ 29-ամյա Գեորգի Ս.-ն իր վարած Opel մակնիշի 35 QL 532 համարանիշի ավտոմեքենայով Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչներ, 12-ամյա Գրիգոր Ա.-ին եւ 13-ամյա Կարինե Ա.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները քույր եւ եղբայր են, իսկ վարորդը աշխատում է «Դերժավա» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



