Պայթուցիկ սարքի հետքեր չկան. ՌԴ Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Մագնիտոգորսկում շենքի փլուզման միջադեպի վերաբերյալ հետաքննությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Մագնիտոգորսկ քաղաքի շենքերից մեկի փլուզման միջադեպի վերաբերյալ հետաքննությունից:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, մասնագետները դեպքի վայրում պայթուցիկ սարքերի հետքեր չեն հայտնաբերել: Այսպիսով՝ շարունակում է առավել հավանական մնալ կենցաղային գազի պայթյունի վարկածը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հերքել էր ահաբեկչության մասին վարկածի առկայությունը՝ պատասխանելով մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրերին:
Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով մահավել է 39 մարդ, այսօր քաղաքում մեկնարկել են փլուզման հետևանքով զոհվածների վերջին հրաժեշտի արարողությունները:
Նախօրեին Մագնիտոգորսկ է ժամանել նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, նա հանդիպել է տուժածներին ու Չելյաբինսկի մարզի իշխանություններին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



