Գորիսի 72-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ ջրամբարի պատնեշից ցած նետվելով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սիսիանի բաժանմունքի ծառայողները Սյունիքի մարզում կանխել են 73-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։
Ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները նկատել են, որ մի քաղաքացի անցել է իրենց պահպանության տակ գտնվող Տոլորսի ջրամբարի տարածքը և վտանգավոր եզրագծի պատնեշից փորձում է իրեն ցած նետել։ Ոստիկանության ծառայողները քաղաքացուն մեծ դժվարությամբ դուրս են բերել վտանգավոր եզրագծից։ Պարզվել է, որ վերջինս Գորիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Վ. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով ցանկացել է ջրամբարի պատնեշից ցած նետվել։ Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



