Թրամփը հայտարարել է, որ Սիրիայից զորքերը արագ դուրս բերելու խոստում չի տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հրաժարվել է հայտնել Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ժամկետները՝ հայտարարելով, որ արագ հեռացման խոստում չի տվել, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն:
«Մենք դուրս կբերենք մեր զորքերը… Ես երբեք չեմ ասել, որ դա կարվի այդքան արագ»,-ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ Տանը:
Ըստ նրա՝ Սիրիայում ամերիկյան ներկայությունը «հսկայական ազդեցություն» ուներ:
Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերը դուրս հանելու մասին 2018 թվականի վերջում: Վարչակազմում այդ հարցով տարաձայնությունները հանգեցրին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի եւ ԱՄՆ-ի կոալիցիայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգերգի հրաժարականին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



