Տեղեկացված չեմ այդ լուրերից. Օսիպյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացված չի իր պաշտոնանկության մասին լուրերից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանապետը՝ նշելով, որ այս ամիսներին ոստիկանությունը լավ է աշխատել։
«Տեղեկացված չեմ այդ լուրերից, սակայն կասեմ, որ ոստիկանությունը այս ամիսներին աշխատել է լավ, դրական եմ գնահատում, ոչ թե իմ աշխատանքն եմ ասում, այլ ոստիկանության։ Այս պահին ավել բան չեմ կարող ասել»,– ասաց Վալերի Օսիպյանը։
Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աշխատանքից եւ ոստիկանապետի պաշտոնանկություն է սպասվում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



