Դիլիջանում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են «ԳԱԶ-53»-ի 6 անիվները, շարժիչն ու նստատեղերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 7-ին, ժամը 22:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76/7 շենքի մոտակայքում, այրվում են թղթե արկղեր. առկա է կայանած ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:21-ին: Մոտ 100 քմ տարածքում այրվել են կուտակած թղթե արկղեր, 4 աղբարկղում՝ աղբ, և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) 6 անիվները, շարժիչն ու նստատեղերը՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



