Թբիլիսիի կենտրոնում զինված մարդիկ խանութ են կողոպտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիի կենտրոնում Ցինամձգվրիշվիլի փողոցում գտնվող մթերքի ցանցային խանութներից մեկի՝ «Օրի նաբիջի»-ի վրա զինված հարձակում է կատարվել, հայտնում է Imedi-ն:
Հարձակվողներից մեկը հրազենով էր զինված, իսկ երկրորդը՝ դանակով:
Կողոպտիչները խանութի աշխատողի գլխին հարվածել են բութ իրով եւ տարել մոտ 400 լարի (գրեթե 148 դոլար): Տուժածը հիվանդանոցում է:
Հարուցվել է քրեական գործ «ավազակություն» հոդվածով, որը պատժվում է 5-ից մինչեւ 7 տարվա ազատազրկմամբ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



