Ամենաշատ «Շտապ բուժօգնություն» կանչերը գրանցվել են հունվարի 4-ին, իսկ թունավորման դեպքեր չեն եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏոնական օրերին «Շտապ բուժօգնություն» ծառայության ստացած ամենաշատ կանչերը գրանցվել են հունվարի 4-ին: Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտնեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա ընդգծեց, որ «Շտապ բուժօգնության» ծառայությունն այդ օրը ստացել է 956 կանչ:
Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեցինք, թե տոնական օրերին մասնավորապես ի՞նչ բնույթի կանչեր են ստացել:
Ի պատասխան՝ նա ասաց. «Եղել են սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև սուր-շնչառական հիվանդությունների և նման այլ կանչեր: Թունավորումներ չենք ունեցել»:
Նա հայտնեց, որ հունվարի 11-ին կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում ավելի մանրամասն կներկայացվի տոնական օրերին գրանցված իրավիճակը, կներկայացվի նաև նախորդ և այս տարի գրանցված տվյալների համեմատականը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



