ԱՄՆ-ն ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել արտարժույթի փոխանակման կետերի վենեսուելական ցանցի դեմ, որը միլիարդավոր դոլարներ է վերափոխանցել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության ներսում կոռումպացված ինսայդերներին՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Վենեսուելական ռեժիմի ինսայդերները միլիարդավոր դոլարներ են ստացել այն դեպքում, երբ վենեսուելական ժողովուրդը տառապում է։ Ֆինանսների նախարարությունը թիրախավորել է արտարժույթի փոխանակման այդ ցանցը, որը եղել է նաեւ անօրինական սխեմա, որը վենեսուելական ռեժիմը օգտագործել է սեփական ժողովրդին թալանելու համար»,- ասվում է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վերոնշյալ սխեմայի մաս կազմող 23 խմբերի եւ յոթ մարդու դեմ, ներառյալ՝ Վենեսուելայի նախկին գանձապետը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



