«Մոսֆիլմը» Տարկովսկու ֆիլմերն ազատ ցուցադրության է հանել
ՄՇԱԿՈՒՅԹ«Մոսֆիլմ» ռուսական կինոստուդիան համացանցում է տեղադրել համաշխարհային մեծության ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը՝ ազատ ցուցադրության համար:
Այժմ մեծ ռեժիսորի ֆիլմերը կարելի է առցանց դիտել անվճար: Ֆիլմերը տեղադրվել են «Մոսֆիլմի» յութուբյան ալիքում, հայտնում է lifedeeper.ru-ն:
Անդրեյ Տարկովսկին խորհրդային շրջանի լավագույն ռեժիսորներից է, նրա ֆիլմերը դասվում են բոլոր ժամանակների լավագույն կինոնկարների շարքին: 1962-1986թթ. նկարահանված Տարկովսկու ֆիլմերն անդրադառնում են մեթաֆիզիկական և հոգևոր թեմաներին, ունեն ուրույն գեղարվեստական ոճ: Տարկովսկու ֆիլմերը հեշտ չեն ընկալման համար, սակայն Տարկովսկու կինոն հիպնոսացնում է, գրավում և հմայում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



