Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեկ տարի անց. ընկերները հիշում են Մի-24-ի զոհված օդաչուներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Yerkir.am-ը գրում է.

Մեկ տարի է անցել Արցախում հակառակորդի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքից: Ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ծառայակիցների հիշողություններում դեռ թարմ է նոյեմբերյան չարաբաստիկ օրը: Ասում են ՝ գուցե ժամանակը կբուժի, ինչ-որ կերպ ընկերների կորստի ցավը կմեղմանա, բայց տղաներից հետո մնացած «սպիները», այնուամենայնիվ, չեն անհետանա:

«Թեև Սերգեյը, Սարգիսն ու Ազատը ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց միշտ զգում ենք նրանց ներկայությունը»,-խոստովանում է ռազմական օդաչու Ռուստամ Խաչատրյանը: Նա խոցված ուղղաթիռի հրամանատար Սերգեյ Սահակյանին ճանաչում էր 1994-ից , նրա հետ ծառայել էր 17 տարի: «Մեծատառով մարդ՝ ընկերասեր, կատակասեր, հարմարվող, բոլորի հետ կարողանում էր ընդհանուր եզրեր գտնել»,-yerkir.am-ի հետ զրույցում զոհված ընկերոջը նկարագրում է Ռուստամն ու հավելում. «Ռազմական ավիացիան, ուղղաթիռներն ու թռիչքները Սերգեյի տարերքն էին»: Ընկերոջ խոսքով ՝ Սերգեյին տարբեր առաջարկներ են եղել՝ կապված աշխատանքը փոխելու հետ, սակայն նա հրաժարվել է, որ շարունակի ուղղաթիռով թռչել:

Սերգեյի հետ 20 տարի ծառայած Տիրայր Դանիելյանն էլ խոստովանում է. «Դեռ շատ բաներ ունեինք նրանից սովորելու…Թե´ իր համեստությամբ, թե´ պրոֆեսիոնալիզմով արժանի էր ընդօրինակման, ավիացիայի ոլորտում Սերգեյի պես մասնագետները շատ են պետք»:

23-ամյա Պետիկ Գեղամյանն ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներից Ազատ Սահակյանի համակուրսեցին է: Խոսելով Ազատի նպատակների մասին՝ ասում է. «Ուզում էր առաջ գնալ, լավ մասնագետ դառնալ»:

Ընկերոջ խոսքով՝ Ազատը լավատես էր, սիրում էր օգնել դիմացինին: «Սիրում էր ինչ-որ նոր տեղ գնալ, ինչ-որ նոր բան տեսնել, սովորել, հետաքրքրասեր էր՝ սիրում էր ինչ-որ բան քանդել՝ ուսումնասիրել : Տեղում նստած չէր մնում, անընդհատ ինչ-որ բան էր մոգոնում, որ պարապ չմնա»,- պատմում է Պետիկն ու նշում ՝ Ազատի տեղը միշտ էլ դատարկ է մնալու… Դավիթ Եսայանն էլ է Ազատի հետ ծառայել, դեպքի օրերին չէր հավատում կատարվածին, իսկ հիմա… «Մինչև հիմա էլ էնպիսի զգացողություն է, որ չհավատանք կատարվածին»,- ասում է Դավիթը, իսկ Պետիկն էլ ավելացնում է. «Ավելի շուտ չենք ուզում հավատալ, որ նա մեզ հետ չէ»: Դավիթի խոսքով՝ Ազատը սիրում էր ձկնորսությամբ զբաղվել: «Շաբաթ, կիրակի օրերին, երբ ազատ օր էր ունենում առավոտները գնում էր ձկնորսության, գալիս՝ պատմում էր»:

Գևորգ Աղաբալյանն էլ Սարգիս Նազարյանի ընկերն է: «Սարգիսը ոչ միայն թռչել շատ էր սիրում, այլև կոնստրուկտորական նորամուծություններ էր անում տեխնիկայում, սիրում էր ինչ-որ բան հորինել»,- ասում է նա: Գևորգն ավելորդ է համարում խոսել Սարգսի մարդկային որակների մասին: Ասում է՝ բոլորը գիտեին, թե ինչ նվիրված էր ընտանիքին, ընկերներին:

Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)