Գորիսում ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 10-ին` ժամը 09:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաքսի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը՝ Ջ. Դ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ն. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



