Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում Հայաստանից բերված նոր խաչքարեր են տեղադրվել (լուսանկար)
ՖՈՏՈՊոլսո Հայոց պատրիարքարանի բակում 2 նոր խաչքար է տեղադրվել, որոնք բերվել են Հայաստանից, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:
Նշվում է, որ խաչքարերը նախօրեին օծել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Օծման արարողությանը ներկա են գտնվել նաև այլ հոգևորականներ:
Հայաստանում պատրաստված խաչքարերի հեղինակի անունը չի նշվում: Հայտնի է, սակայն, որ այն պատվիրել ու պատրիարքարանին է նվիրաբերել ծնունդով Թուրքիայից սասունցի հայ բարերարը: Դրանք տեղադրվել են պատրիարքարանի գլխավոր մուտքի երկու կողմում:

1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



