Լուկաշենկոն սպառնում է Ռուսաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել Բելառուսին՝ որպես դաշնակից, եթե երկրները պայմանավորվածության չգան նավթային ոլորտի հարկային մանևրի փոխհատուցման շուրջ: Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը:
«Չի կարելի համարել, որ դա աղետ է: Եթե Ռուսաստանի ղեկավարությունը ընտրի շարժման նման ճանապարհ և միակ դաշնակցի կորուստ արևմտյան ուղղությամբ, դա իրենց ընտրությունն է»,- ասել է Բելառուսի նախագահը։
Բելառուսի նախագահը նաև կոչ է արել երկրի իշխանություններին փնտրել վստահելի աղբյուրներ, որոնք հնարավորություն կտան փոխհատուցել ռուսական հարկային մանևրի հետևանքով առաջացած կորուստները:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



