Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում և Ապարան քաղաքում. գիշերը քամին տանիքներ է պոկել, ծառեր տապալել ու կոտրել գազախողովակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում, ինչպես նաև Ապարան քաղաքում:
Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արայի, Վարդենուտ, Արագած, Թթուջուր և Թեղենիք գյուղերում քամին մեծ թվով տանիքների թիթեղներ պոկել և շպրտել է մի քանի մետր:
Վարդենուտ գյուղում անգամ ուժեղ քամու հետևանքով արմատախիլ են եղել հսկայական բարդիներ, որոնք պոկվել ու տապալել են գյուղի որոշ հատվածներով անցնող գազախողովակները, ինչի պատճառով էլ գյուղի որոշ տների գազամատակարարումը դադարեցվել է: Քամին այնքնան ուժգին է եղել, որ պատեր է փլել:
Մանրամասն`shamshyan.com
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը



